Մասնակիցներ՝ Արևելյան և Արևմտյան դպրոցների  չորրորդ և հինգերորդ դասարանների ճամբարականներ

Օրը և Ժամը` 15.15 – 16.45, 14.05.2024թ.

Վայրը՝ Մայր դպրոցի մարզադաշտ և հարակից մարզադաշտեր

Խաղը երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:

Հիմնական կանոններ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին։
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի։
  • Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ։
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 15 րոպե։ Խաղակեսերի միջև կա 5 րոպեանոց դադար։
  • Խաղը ներառում է երկու կողմերի թիմեր՝  յուրաքանչյուրում 15 խաղացող։
  • Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։
  • Խաղի նպատակն է գնդակը խփել հակառակորդի դարպաս որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
  • Արդյունքը՝ ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: