Վայրը`Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Մայր դպրոցի հարակից մարզադաշտ

Օրը և Ժամը՝ 15.30-16.45, 23.05.2024թ.

Մասնակիցներ` Արևմտյան  դպրոց-պարտեզի  4-րդ և 5-րդ դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Պատասխանատուներ`Ասյա Ծատրյան, Աննա Ղազարյան

Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը և տարածումը:

Խնդիրներ `

 մարզական հմտությունների կիրառում

․ մարզական գույքից օգտվելու կարողություն

․ ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

կոներ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Զիգզագաձև անցումներ կատարելով գնդակը փոխանցում են մյուս մասնակցին: Առաջինը ավարտած թիմը համարվում է հաղթող:

Խաղ 2. Յուրաքանչյուր խումբ ունի մեկական գնդակ: Գնդակով վարումներ անելով հասնում են կոների մոտ այն շրջանցում և վարելով կրկին հետ գնում:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու հոգի բռնում են երկուական օղակ և ևս երկուսը հատակին դրված: Անցումներ են անում բռնած օղակների միջով և գնում անցնում նաև մյուսի միջով և ուղիղ վազքով հետ գալիս:

Խաղ 4. Յուրաքանչյուր խումբ ունի մեկական գնդակը, որը դրված է ոտքերի արանքում: Թռիչքներ անելով հասնում են կոների մոտ շրջանցում և գնդակը գլորում դեպւի մյուս մասնակիցը:

Անհրաժեշտ է ունենալ՝

մասիկներ

սպորտային համազգեստ

փոխնորդ հագուստ

Արդյունքը`ֆոտո-վիդեո պատումներ ուսումնական բլոգում